Քաղաքական

20.11.2021 09:56


Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց․ «Փաստ»

Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց․ «Փաստ»

«Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է Երևանի փողոցներում և շենքերի վրա հանդիպել #դիմադրություն և #ոչ թուրքացմանը գրություններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց ողջ երկրում, և նման գրություններն ընդհանուրի սոսկ մի մասն են միայն։

Ըստ էության, նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո առայժմ հրապարակային բողոքի գործողություններ, կարծես, չկան, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա միայն հրապարակային մասն է։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն ձևավորվել է օպերատիվ կառավարման շտաբ, որն անդադար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական, հասարակական շրջանակների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են կազմակերպվում նաև անհատ գործիչների, այդ թվում՝ նախկին պատգամավորների, մտավորականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։

«Փաստի» տեղեկություններով, Հայաստանի տարածքում ստեղծվել են շուրջ 40 տարածքային կենտրոններ, որտեղ պատրաստվում են անդամագրել դիմադրությանը մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիներին։

Միաժամանակ ձևավորվել է նաև իրավական մեծ թիմ՝ իշխանական ճնշումներին, ոստիկանական բռնություններին դիմագրավելու ու հակադարձելու համար։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախապատրաստական աշխատանքների ամբողջացումից հետո չեն բացառվում լայն թափով անակնկալ բողոքի գործողությունները»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը