Քաղաքական

20.11.2021 15:00


Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային ժամին քարոզչություն է իրականացնում․ համայնքի բնակչուհի

Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային ժամին քարոզչություն է իրականացնում․ համայնքի բնակչուհի

Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում իշխանական թեկնածու Ասլան Ավետիսյանը աշխատանքային ժամին քարոզչություն է իրականացնում։ Այս մասին ասաց NEWS.am-ին ահազանգած Արարատ համայնքի բնակչուհի Գայանե Հովհանյանը։

«Համայնքապետի պաշտոնակատարն իր աշխատանքային ժամերին ոչ միայն իր աշխատանքային պարտականությունները չի կատարում, այլ նաև լծված է քարոզչության՝ իր աշխատակիցների հետ։ Փողոցով քայլելիս տեսնում եմ, որ քաղաքապետը բուլկետները ձեռքը կեսօրին ենթակաների հետ, որոնք նոր են նշանակվել, իջել է ներքև և քարոզչություն իրականցնում։ Իսկ եթե որևէ բնակիչ խնդիր ունենա և մոտենա համայնքապետարանին, ի՞նչ պետք է լինի»,-նշեց նա։

Նշենք, որ Ասլան Ավետիսյանի և իր որդու՝ Նարեկ Ավետիսյանի անունը կապվում է 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դատական գործին։

Այս խորագրի վերջին նյութերը