Քաղաքական

21.11.2021 09:58


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելում է այցելել Քարահունջ-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելում է այցելել Քարահունջ-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներ

Տեղեկություններ կան այն մասին, որ ուժեղացվել են ադրբեջանական էմիգրացիոն ու մաքսային անցակետերը М2 ու М17 մայրուղիների վրա, հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին արգելվում է ոչ էական այցեր կատարել M2 մայրուղով՝ Քարահունջ ու Դավիթ Բեկ գյուղերի միջև, ու M17 մայրուղով՝ Կապանից Ճակատեն հատված։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բոլոր միջազգային սահմանների մոտակայքում ու խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտու ու շփման գծի մոտակա շրջաններ այցելելուց։

Այս խորագրի վերջին նյութերը