Աշխարհ

22.11.2021 08:46


«Ռոմա»-ն հաղթել է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթել է. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցել է «Ջենոա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային ակումբն առավելության է հասել 0:2 հաշվով: «Գայլերի» կազմում աչքի է ընկել Ֆելիքս Աֆենա-Գյան, ով դարձել է դուբլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 5-րդն է` 22 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը