Քաղաքական

22.11.2021 16:15


Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույց

Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույց

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։

«Նրանք միմյանց տեղեկացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին, քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում խնդրահարույց հարցեր։

Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին»,-ասվում է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը