Աշխարհ

22.11.2021 20:12


Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են իրականացնում Նախիջևանում՝ թուրք մասնագետների հսկողության ներքո

Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են իրականացնում Նախիջևանում՝ թուրք մասնագետների հսկողության ներքո

Ադրբեջանի համազորային բանակի հատուկջոկատայինները տակտիկական-հատուկ վարժանքներ են իրականացնում Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարժանքների սցենարի համաձայն, որոնց հետեւել են հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաեւը եւ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները, հատուկ նշանակության ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում՝ սադրանք նախապատրաստող ահաբեկչական խմբավորման պարագլխին ձերբակալելու եւ պայմանական թշնամու՝ զինամթերքով պահեստները ոչնչացնելու նպատակով։

Վարժանքներին ներգրավվել են ուղղաթիռներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը