Աշխարհ

23.11.2021 21:52


Apple-ը հետ կկանչի iPhone 12-ը ողջ աշխարհում

Apple-ը հետ կկանչի iPhone 12-ը ողջ աշխարհում

Apple-ը գործարկել է արատավոր iPhone 12-ների հետկանչի ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Appleinsider պարբերականը, հաղորդում է «ЛентаРу»-ն։

Լրագրողները ուշադրություն են դարձրել, որ ամերիկյան ընկերությունը սկսել է հետ ընդունել ձայնի հետ կապված խնդիրներ ունեցող սմարթֆոնները։ Առաջին հերթին խնդիրներից դժգոհել էին ԱՄԷ սպառողները։ Համաձայն Apple-ի հայտարարության՝ խնդիրը նկատվել է iPhone 12-ի և 12 Pro-ի «շատ փոքր տոկոսի մոտ»։

Ինչպես նշել են հեղինակները, համապատասխան ծանուցմամբ էջերը հայտնվել են Apple-ի կայքում շատ տարածաշրջաններում, այդ թվում Ռուսաստանում։ Դա կարող է վկայել այն մասին, որ սմարթֆոնների հետկանչի ծրագիրը գործարկվել է ողջ աշխարհում։

Ընկերության փաստաթղթերում հավաստիացվում է, որ ձայնի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ընդունիչի մոդուլի բաղադրիչի խափանման պատճառով։ Այս թերությունը հանդիպում է iPhone 12 սերիայի որոշ սարքերում (2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. ապրիլ)։ «iPhone 12 mini ևiPhone 12 Pro Max մոդելները չեն մասնակցում ծրագրին»,-նշել են ընկերության ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը