Աշխարհ

23.11.2021 17:18


Կցանկանայի վերադառնալ Բարսելոնա․ Մեսսի

Կցանկանայի վերադառնալ Բարսելոնա․ Մեսսի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»:

«Ես միշտ ասել եմ, որ ինչ-որ պահի կվերադառնամ Բարսելոնա, քանի որ սա իմ տունն է, քանի որ ցանկանում եմ փորձել օգնել այս ակումբին որքան կարող եմ։ Ակնհայտ է, որ եթե կարողանամ նպաստել և օգնել ակումբին, ապա կցանկանայի վերադառնալ:

Վստահ եմ, որ թիմն առաջընթաց կգրանցի Չավիի հետ միասին։ Նա մարզիչ է, ով գիտի, թե ինչպես վարվել այսպիսի իրավիճակներում, և լավ է ճանաչում ակումբին։ Նրա նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում հիանալի լուծում է»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ ՊՍԺ-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում։ «Մանչեսթեր Սիթի»-«ՊՍԺ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը