Քաղաքական

23.11.2021 16:40


Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում. Կրեմլ

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպում. Կրեմլ

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները: Այդ մասին հայտնել են Կրեմլում, փոխանցում է RT-ն:

Տեղեկության համաձայն՝ Պուտինը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ:

Ըստ РИА Новости-ի՝ կողմերը կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, կնախանշեն տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:

Այս խորագրի վերջին նյութերը