Քաղաքական

23.11.2021 21:41


Չճշտված տեղեկություններով՝ ավելի մեծ է գերեվարվածների թիվը. Փաշինյան

Չճշտված տեղեկություններով՝ ավելի մեծ է գերեվարվածների թիվը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում թշնամու ռազմական ագրեսիայի հետևանքով 24 անհետ կորած զինծառայողների ճակատագրին։

«Չճշտված տեղեկությունների համաձայն, չնայած իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, եթե ես դա ասում եմ, այդպես մի քիչ դժվար է ասել, բայց եկեք պայմանական ասեմ՝ չճշտված, դնենք այդ վերնագրի ներքո։ Այդ զինծառայողները գերեվարվել են։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են։ Չնայած հասկանում եմ, որ անտրամաբանական է, որ երկրի վարչապետն ասի՝ չճշտված տվյալների համաձայն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ կա 6 հաստատված զոհ։

«Ունենք 24+8 գերեվարված, սակայն այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև կա հետևյալ տեղեկությունը, որ գերվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն՝ գերեվարվել է մի իրավիճակում, վստահաբար, երբ ինքը չէր կարող դիմադրել։ Բնականաբար, մենք բոլորս նրանց վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,-եզրափակեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը