Լրահոս

11.07.2011 12:46


Գ. Մինասյան. «Ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկվեն ԱԺ նախագահի հետ»

Գ. Մինասյան. «Ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկվեն ԱԺ նախագահի հետ»

ՀՀ ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է, որ ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար կոալիցիայի կազմած աշխատանքային խմբում։

Նա ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17–ի իր անդրադարձում հստակ նշել է, թե ի՞նչ հարցի շուրջ պետք է երկխոսեն պատգամավորները ՀԱԿ ներկայացուցիչների հետ։

–Ոչ միայն արտահերթ, այլև հերթական ընտրությունների հետ կապված բոլոր հացերը, այնտեղ գրված է, որ պետք է քննարկվեն ԱԺ նախագահի հետ, ո՛չ այս աշխատանքային խմբի,–ասել է Գ. Մինասյանը՝ ավելացնելով, որ կոալիցիոն կուսակցությունների աշխատանքային այս խմբում ԱԺ նախագահն ընդգրկված չէ։

«7օր»–ի հարցին, թե ՀԱԿ–ի ներկայացուցիչները պնդում են, որ միայն արտահերթ ընտրությունների շուրջն են երկխոսելու, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են՝ այդ մասին պետք է միայն Հովիկ Աբրահամյանի հետ խոսեն, ստացվում է, որ այս խմբի աշխատանքներն ի սկզբանե ձևական բնո՞ւյթ ունեն, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Ես կարծում եմ, որ առաջին հանդիպման ժամանակ շատ բան կպարզվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը