Աշխարհ

24.11.2021 16:16


Ուսանողուհին առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած (տեսանյութ)

Ուսանողուհին առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած (տեսանյութ)

Անգլիայից ուսանողուհին՝ Մագդան, ով չի ցանկացել վեր կենալ մահճակալից առավոտյան ժամը 9-ից, առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած, հաղորդում է NDTV-ն։

Աղջիկը տեսանյութ է հրապարկել սոցցանցերում, ինչը վիրուսային է դարձել։

Բրիտանուհին հենց լսարանում տեղադրել է ներքնակը, անկողնային պարագաները և բարձը։ Մտնելով լսարան՝ նա փռել է անկողինը հենց գրասեղանի վրա և ծածկվել վերմակով։ Ավելին, նրա հագին խալաթ է եղել։

Մյուս ուսանողները հիացմունքով հետևել են տեսարանին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը