Աշխարհ

25.11.2021 10:42


Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը

Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը

Apple-ը դատի է տալիս իսրայելական NSO Group լրտեսական ընկերությանը և դրա մայր ընկերությանը՝ iPhone-ի օգտատերերին հաքերային գործիքի միջոցով թիրախավորելու համար, հայտնում է BBC-ն։

NSO Pegasus ծրագրային ապահովումը կարող է վարակել ինչպես iPhone-ները, այնպես էլ Android սարքերը, ինչը թույլ է տալիս օպերատորներին հաղորդագրություններ, լուսանկարներ և նամակներ դուրս բերել, ձայնագրել զանգերը և գաղտնի ակտիվացնել խոսափողներն ու տեսախցիկները:

NSO Group-ը հայտարարել է, որ իր գործիքները ստեղծվել են ահաբեկիչների և հանցագործների դեմ պայքարի համար: Բայց ենթադրաբար այն օգտագործվել է նաև ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ։

NSO Group-ն հայտարարում է, որ Pegasus-ը մատակարարում է միայն ռազմական, իրավապահ և հետախուզական գործակալություններին այն երկրներից, որոնք մարդու իրավունքների ոլորտում լավ արդյունքներ ունեն: Սակայն այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտոնյաներն ընկերությանը ներառեցին սև ցուցակում՝ հայտարարելով, որ ծրագրային ապահովումն «արտասահմանյան կառավարություններին թույլ է տվել անդրազգային բռնաճնշումներ իրականացնել, ինչն ավտորիտար կառավարությունների՝ այլախոհներին, լրագրողներին և ակտիվիստներին ուղղված պրակտիկա է»:

Apple-ը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի NSO Group-ը և դրա մայր ընկերությունը OSY Technologies-ը «պատասխան տան Apple-ի օգտատերերին հետևելու և թիրախավորելու համար»: «Իրենց օգտատերերի հետագա չարաշահումը և վնասը կանխելու համար Apple-ը նաև ձգտում է ընդմիշտ արգելել NSO Group-ին Apple-ի ցանկացած ծրագրակազմ, ծառայություն կամ սարք օգտագործել»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը