Աշխարհ

26.11.2021 09:49


«Ռոմա»-ն հաղթել է «Զարյա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթել է «Զարյա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոմա»-ն տանը ընդունել էր ուկրաինական «Զարյա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Ռոմա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը և մեկական անգամ էլ աչքի ընկան Կառլես Սայոլը ու Նիկոլո Ձանյոլոն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկայինկազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին։

«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Հաջորդ` վերջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավոր թիմը կմրցի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ:

Տեսանյութն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը