Աշխարհ

26.11.2021 16:04


«Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը (տեսանյութ)

«Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը (տեսանյութ)

ՌԴ նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ կան միջադեպեր և խնդիրներ, որոնք պետք է կարգավորել:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կքննարկենք այդ հարցը եռակողմ հանդիպմանը. մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասել է Պուտինն՝ ընդգծելով ռուս խաղաղապահները ակտիվ դերակատարությունը և ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը:

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք լինում են զոհեր: Այսօր կքննարկենք, թե ինչպես կարելի է ստեղծել պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում զարգացման համար, այնպես, որը թույլ կտար մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը