Քաղաքական

26.11.2021 20:52


Ղարաբաղում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել մոտ ապագայում. Պուտին (տեսանյութ)

Ղարաբաղում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել մոտ ապագայում. Պուտին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել շուտով, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ հանձնաժողով։ Գործընկերներս զեկուցեցին, թե ինչպես է ընթանում աշխատանքը. հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, առաջադեմ վիճակում է»,-ասաց նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ նաև ընդունել բոլորին անհրաժեշտ համապատասխան որոշումներ»,-ասաց Պուտինը։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը