Քաղաքական

30.11.2021 15:45


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը (տեսանյութ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը (տեսանյութ)

Հրավիրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 24-ի հայտարարությամբ նշել էր, որ մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը․

«Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ: Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահն իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամի անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ: Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար»:

Այս փուլում Հանձնաժողովը տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Երեկ ԱԺ խոսնակը վերջապես հաստատել է քննիչ հանձնաժողովի կազմը։

Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար

Հանձնաժողովի անդամներ՝

Էլինար Վարդանյան - «Հայաստան» խմբակցություն
Թադեւոս Ավետիսյան - «Հայաստան» խմբակցություն
Հայկ Մամիջանյան- «Պատիվ ունեմ» խմբակցություն

Գեւորգ Պապոյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Բաբկեն Թունյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Ծովինար Վարդանյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Մանավազյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Հովիկ Աղազարյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Արուսյակ Ջուլհակյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Սերգեյ Բագրատյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը