Լրահոս

12.07.2011 10:32


Գարեգին Ազարյանը հրաժարվել է

Գարեգին Ազարյանը հրաժարվել է

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմով վերջին նիստից հետո ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ընտրված ԿԸՀ նորընտիր անդամների ինքնաբացարկին և ասել.

–Պետք չէ վախենալ ոչ մի աշխատանքից. պետք չէ ընտրվել ԿԸՀ անդամ, հետո վախից հրաժարվել ԿԸՀ անդամ լինելուց։

Գ. Ազարյանն այնուհետև ավելացրել է, որ կյանքին պետք է թեթև նայել, որովհետև կան շատ ավելի կարևոր բաներ, քան ԿԸՀ անդամ լինելն է։

Ի դեպ, ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ թեև սկզբում դիմել է ՄԻՊ–ի կողմից ԿԸՀ անդամ նշանակվելու համար, սակայն հետո հրաժարվել է, քանի որ, ինչպես Գարեգին Ազարյանն է մի քանի անգամ կրկնել, ավելի նպատակահարմար է գտել, որ ԿԸՀ գործող նախագահը նշանակվի ոչ թե ՄԻՊ–ի, այլ մեկ այլ մարմնի կողմից։ Գարեգին Ազարյանն այդ հարցով այժմ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: Նա նաև հետագայում էլ է ցանկանում լինել ԿԸՀ նախագահ, քանի որ ընդգծել է.

–Իսկ Դուք կարծում եք, որ ես կհամաձայնե՞մ լինել ԿԸՀ անդամ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ԿԸՀ անդամի երկու թեկնածուներին՝ Գարեգին Ազարյանին և Լաուրա Գալստյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը