Աշխարհ

01.12.2021 14:58


Հակամարտությունները պետք է կարգավորվեն կայացած ձևաչափերի շրջանակում՝ կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերի հաշվի առնմամբ. ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՀԿ դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Հակամարտությունները պետք է կարգավորվեն կայացած ձևաչափերի շրջանակում՝ կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերի հաշվի առնմամբ. ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՀԿ դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

«ԵԱՀԿ-ն օգտակար դերակատարություն ունի մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների աջակցման գործում և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցով Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկն է: Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականանա խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ կայացած ձևաչափերի շրջանակում՝ հակամարտության կողմերի անմիջական մասնակցությամբ և հաշվի առնելով նրանց շահերը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը մասնակցելու է առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի ժամանակ նախատեսվում է քննարկել ԼՂ հակամարտության կարգավորումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը