Կարծիք

02.12.2021 20:05


Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական` 2888 քաղաքացի, օրական` 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով` շուրջ 20.000 հայ ընտանիք

Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական` 2888 քաղաքացի, օրական` 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով` շուրջ 20.000 հայ ընտանիք

Քաղաքական զազրախոսությունը հանգեցնում է զազրամտածողության, իսկ զազրամտածողությունը՝ քաղաքական սնանկության: Արդյունքում 2021թ․ 9 ամիսների կտրվածքով հանրապետությունից արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը:

Այս իշխանության քաղաքական սնանկության լավագույն ապացույցներից մեկը ոչ միայն անվտանգային ամուլությունն է, օր օրի թանկացումներն ու աղքատության աճը, այլ այս ամենի արդյունքում մաշվող պետությունը և դրա լավագույն ապացույց համարվող արտագաղթը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվար սեպտեմբեր ամիսների տվյալներով ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -103571 մարդ։ Այսինքն, միայն 9 ամիսների կտրվածքով հանրապետությունը լքել է ավելի քան 103000 մարդ։ Սա դեռ ամբողջական, տարեկան պատկերը չէ:

2010 թվականից ի վեր սա ամենավատ ցուցանիշն է արտագաղթի առումով:

Զանգվածային արտագաղթի վտագավոր պատկերն ու սպասվող վտանգներն առավել կամբողջանան, եթե նկատի առնենք այն փաստը, որ կրկնվեմ՝ երկիրից 9 ամիսների կտրվածքով արտագաղթել է մշտական բնակչության մոտ 4 տոկոսը։

Հ.Գ. 103.000 հազար հոգի:

Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական՝ 2888 քաղաքացի, օրական՝ 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով՝ շուրջ 20.000 հայ ընտանիք:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը