Քաղաքական

03.12.2021 14:24


ԱՄՆ-ն ցանկանում է իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանն ուղղված ջանքերին. դեսպան Թրեյսին անդրադարձել է Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը

ԱՄՆ-ն ցանկանում է իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանն ուղղված ջանքերին. դեսպան Թրեյսին անդրադարձել է Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը

ԱՄՆ-ն պետքարտուղար Բլինքենի, Պետդեպարտամենտի ու դեսպանության միջոցով ցանկանում է իր աջակցությունը հայտնել ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանը, ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումները ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հետ նշանակում են, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է իր ջանքերը տարածաշրջանում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը