Կարծիք

04.12.2021 10:11


Գերագույն գրչակը, գերագույն ստահակի նոր կարգավիճակում, վարի տվեց մեր ողջ հաղթանակը, դեռ մի բան էլ ավել՝ մեր ողջ անվտանգությունն ու ողջ արժանապատվությունը

Գերագույն գրչակը, գերագույն ստահակի նոր կարգավիճակում, վարի տվեց մեր ողջ հաղթանակը, դեռ մի բան էլ ավել՝ մեր ողջ անվտանգությունն ու ողջ արժանապատվությունը

Ջորջ Վաշինգտոնը, էն միդոլարանոցի մարդը, շատ էր սիրում ձեռք բերել հող։ Մի քանի տասնյակ հողակտորներ էր ձեռք բերել երկրի տարբեր կողմերում։ Հիմնականում՝ շուկայականից էժան գներով։ Հիմնականում՝ տվյալ տարածքների լավագույն հողակտորները։ Ընդհանուր՝ ավելի, քան 20 հազար հեկտար։ Քսան հազար!

Բայց այդ մասին քչերը գիտեն։ Փոխարենը բոլորը գիտեն, որ նա ԱՄՆ թիվ մեկ հիմնադիր հայրն է, որը հաղթեց թշնամուն մարտի դաշտում ու «խաղաղության դարաշրջան» բացեց՝ դառնալով երկրի առաջին ղեկավարը, ու նրան երախտագիտություն են հայտնում միլիոնավոր ամերիկացիների տասնյակ սերունդներ՝ 250 տարի շարունակ։

Իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր գերագույն գրչակը տարիներ շարունակ սևացնում էր մե՛ր հաղթանակը կերտողներին։ Ու հասարակ մարդիկ մոռացան, թե ինչով էին նրանց պարտական։ Ու հիշեցին մանտրայի պես կրկնվող «թալան», «կոռուպցիա», «թալան», «կոռուպցիա» բառերը։ Ու հետո իշխանության բերեցին նույն այդ գերագույն գրչակին։ Ու հետո գերագույն գրչակը, գերագույն ստահակի նոր կարգավիճակում, վարի տվեց մեր ողջ հաղթանակը, դեռ մի բան էլ ավել՝ մեր ողջ անվտանգությունն ու ողջ արժանապատվությունը։

ՀԳ. ԱՄՆ անկախացման ժամանակ դրա բնակչությունը Հայաստանից քիչ էր։

ՀԳ-2. Վաշինգտոնին Կոնգրեսը պատվիրակել էր նոր մայրաքաղաքի վայրն ընտրելու իրավունքը, նա էլ ընտրել էր իր կալվածքի կողքի տարածքը։ Այնտեղ կառուցվեց «Վաշինգտոն» մայրաքաղաքը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը