Լրահոս

12.07.2011 13:42


«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի տնօրենը դիմել է քաղաքապետին

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ապօրինի վտարման արդյունքում առաջացած դատական վեճերը առնչվում են նաև Երևանի քաղաքապետարանին։ Այս կապակցությամբ դիմում ենք Երևանի քաղաքապետին ակնկալելով հարցի արդարացի լուծում։

Դիմում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի քաղաքապետ, դիմում եմ Ձեզ ակնկալելով ­տվյալ հարցին Ձեր միջամտությունը և հետևողականությունը։

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանել է Երևանի Աբովյան 4 հասցեի շինությունը, որի ներքին մակերեսը զբաղեցնում է 125.22 ք.մ. հողամաս։

ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ին թիվ 108-Ն որոշմամբ նշված տարածքում քաղաքաշինական ծրագրեր կատարելը ճանաչվել է բացառիկ գարակա հանրային շահ։ Այդ կապակցությամբ դատական բազմաթիվ վեճեր են հարուցվել Կոոպերատիվի և տարածքը կառուցապատող ընկերության միջև ( Ավո ՖՄՀ)։

Չնայած, Աբովյան 4 հասեում գտնվող եռահարկ շինությունը Կոոպերատիվը գնել է պետությունից, սակայն շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ դեռևս չի ճանաչվել  «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը, այդ իսկ պատճառով Կոոպերատիվը չի կարողանում փոխհատուցում ստանալ նաև շինությամբ ծանրաբեռնված հողամասի դիմաց։

Մինչդեռ 1995թ-ի հունիսի 13-ին ՀՀ ԿԱ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ կնքված  թիվ 876 սեփականաշնորհման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի գրանցման պահից  «Օլիմպ» սրճարանի զբաղեցրած հողամասը հողային օրենսգրքի մի շարք նորմերի ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է  «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին։

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում եմ կայացնել որոշում և վերականգնել շինությամբ զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը շինությամբ զբաղեցրած հողատարածքի չափով  և որոշմամբ հաստատել, որ Կոոպերատիվը օրենքի ուժով հողատարածքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք։

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի տնօրեն՝ Լ. Մրյան

Այս խորագրի վերջին նյութերը