Մեկնաբանություն

07.12.2021 15:40


Ալեն Սիմոնյանի ադրբեջանամետ հայտարարությունը․ ՔՊ-ն «պոդստավկա» եղավ

Ալեն Սիմոնյանի ադրբեջանամետ հայտարարությունը․ ՔՊ-ն «պոդստավկա» եղավ

ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել։ Նա հերթական անգամ հակահայկական կամ ադրբեջանամետ հայտարարությունն է արել։

Համացանցում է հայտնվել Ալեն Սիմոնյանի խոսքը։ Նա հայ գերիներին համարում է դասալիք՝ ասելով, որ նրանք իր համար չկան։ Ալենն, ըստ այդմ, շարունակել է Նիկոլ Փաշինյանի միտքն այն մասին, որ գերիներն են մեղավոր գերի ընկնելու համար ու դեռ պետք է պատասխան տան։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարում է, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, իսկ ՔՊ-ից տեսակետ է հնչում, որ գերիներն իրենց համար չկան։

ՔՊ խմբակցությունը և ընդհանրապես այդ կուսակցությունը հիմա «պոդստավկա» է եղել։ Եթե նրանք չեն կիսում Ա․Սիմոնյանի հայտնած տեսակետը, ուրեմն պետք է նրան պաշտոնանկ անեն՝ «պռաշշայ ԲՄՎ» տողերի ներքո։ Իսկ եթե Սիմոնյանը պաշտոնանկ չարվի, ապա դա կնշանակի, որ նրանք հավասարապես համարում են գերիներին դասալիք ու իրենց համար էլ նրանք չկան։ Ամեն դեպքում հիմա եկել է ճշմարտության պահը։

Ընտրություններից առաջ Նիկոլը նրանց համարում էր մեր եղբայրները և հայտարարում, որ թող հանուն հայրենիքի մեկ-երկու ամիս դիմանան Բաքվի բանտերում։ Ընտրություններին անհրաժեշտ տոկոսը կորզելուց հետո, փաստորեն, գերիների մասին ՔՊ-ի տեսակետը կտրուկ փոխվել է։ Այդ փոփոխության մասին բարձրաձայնել է Ալեն Սիմոնյանը։ Հիմա հերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու դրա յուրաքանչյուր անդամինն է։ Համաձա՞յն են իրենք Ալեն Սիմոնյանի ասածների հետ։

Հ․Գ․ Այն, որ գերիներն անտերության են մատնվել, այս իշխանության քաղաքականության արդյունքն է, և Ալեն Սիմոնյանը Գիքորի նման հայտնեց այդ մասին, թեև դրանից առաջ էլ «Զիմզիմովն» էր խոսել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը