Քաղաքական

07.12.2021 17:10


Ծեծկռտուք ԱԺ֊ում. ՔՊ-ական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա (տեսանյութ)

Ծեծկռտուք ԱԺ֊ում. ՔՊ-ական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ով նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

«Ես գնում եմ մեր աշխատասենյակ, ջարդուփշուրի ձայներ եմ լսում։ Հասկանում եմ, որ մեր տղաներն են, վազում եմ, տեսնում եմ իրենք՝ տղամարդուն ոչ վայել վիճակում ծեծում են մեր տղաներին։ Այնտեղ էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր այնտեղ, մնացածին չեմ հիշում։ Իրենք հայհոյում էին մեր տղաներին բոլորի ներկայությամբ, Պետական պահպանության ծառայությունը կանգնած էր, ոչ մի բան չէր անում»,-ասաց Գևորգյանը:

Օգնականը նշեց՝ տեղյակ չի, թե ինչ է տեղի ունեցել և որն է եղել ծեծի պատճառը։

«Ներսում էին Իշխան Սաղաթելյանի օգնականը, պարոն Թադևոսի (Թադևոս Ավետիսյան- խմբ.) օգնական Գերասիմ Վարդանյանը և Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը։ Ես տեսա, որ մեր տղաների վրա հարձակվել էին 100 հոգով, վերջում մեր տղաներին դուրս բերեցին, միայն Տարոն Ղազարյանին առանձին ծեծեցին»,-ասաց Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը