Կարծիք

08.12.2021 10:18


Արժեքային ու մարդկային դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը․ և քպ, դու ես այս ամենի մեղավորն ու պատասխանատուն

Արժեքային ու մարդկային դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը․ և քպ, դու ես այս ամենի մեղավորն ու պատասխանատուն

/Այս հայտարարությունը պիտի հնչեր այսօր ԱԺ-ում, եթե չլիներ հերթական խուժանությունը/

Անցնող ամիսներին ԱԺ և հնարավոր բոլոր ամբիոններից քաղաքական մեծամասնությունն առատորեն շահարկել է տեսակետը, թե քաղաքական մեծամասնության թիկունքում ժողովուրդի վստահության քվեն է և ինքը գործել և գործում է միայն ժողովրդի սիրույն և ժողովրդի անունից:

Թե ժողովրդի նկատմամբ ՔՊ-ի սերը ինչ ողբերգական և անդառնալի դրսևորումներ ունեցավ, ապացուցելու կարիք չունի և այս հայտարարության թեման չէ:

Անդառադառնամ ընտրական թեմային, որն այսօր առավոտյան նիստում ոմանց այնպիսի էքստազային ոգևորության էր հանգեցրել, որ ԱԺ խոսնակը մեզ առաջիկա 50 տարիներին սպառնաց պարտությամբ, իսկ նույնքան և ավելիով ոգևորված մեկ այլ խոսափող պարզապես ստեց, ասելով, թե Դաշնակցությունը կարողացել է անցողիկ շեմը հաղթահարել միայն իննը համայնքում:

Նախ, մի փոքր էքսկուրս և հիշեցում բոլոր ոգևորվածներին. հունիսյան՝ պողպատե մուրճով ու ձերբակալություններով հիշարժան ընտրություններին ՔՊ-ին ձայն է տվել ընտրողների 26 տոկոսը միայն՝ կամ 688000 ընտրող: Հուլիսի 20-ից դեկտեմբերի 5 ընկած 167 օրերի ընթացքում ժողովրդի անունից շարունակ հոխորտացող քաղաքական ուժը արձանագրել է ձայների մոտ 50%-անոց անկում:

Այն, որ ՔՊ-ն չի արտահայտում հանրային տրամադրությունները և չունի բավարար կառավարչական, քաղաքական և հետևաբար վստահության կապիտալ, արտահայտվել է նաև Հայաստանի մի շարք խոշոր համայնքներում ՔՊ-ի պարտությամբ:

Ի դեպ, ՔՊ առաջնորդն ավելի անկեղծ է, նա փորձել է պատճառը տեսնել արտաքին մարտահրավերներով պայմանավորված օրակարգի առաջնահերթության մեջ:

Բայց երանի, թե այդպես լիներ: Իրականում կառավարող ուժը ձախողել է բոլոր օրակարգերում՝ կադրայինից մինչև անվտանգային ու հոգևոր:

Իսկ դաշնակցությանը պարտությամբ սպառնալը 131 տարվա անշնորհակալ գործ է. Ալեն Սիմոնյանը լավ կանի չլծվի այդ ամուլ սայլին:

Փաստ է, որ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է և հաջողություն է գրանցել 18 համայնքներում և առաջիկայում կոալիցիոն ձևաչափով տեղական իշխանություն կձևավորի մի շարք խոշոր համայնքներում:

Ի դեպ, իբրև քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես բոլորովին չէի ցանկանա, որ ՏԻՄ և առհասարակ բոլոր ընտրություններում դաշնակցության հենարանը տասը տեր ու կուսակցություն փոխած, Ազատամարտը թալանի, անձնական բարեկեցության ու զոռբայության աղբյուր դարձրած, սոցիալական և քաղաքական դեգրադանտները լինեին, ինչպես օրինակ Մասիսի քպ-ական մի թեկնածու, որ հայտարարում էր, թե հողերը Լևոնն ու ընդդիմադիրներն են տվել, կամ օրերս լրահոսում հայտնված այն մեկ այլ մտավոր գաճաճ, որն հայտարարում էր, թե թուրքը իր թոռներին էլ կոտորի, մեկա՝ նիկոլն ա․․․։

ՔՊ-ականներ, մեր հանրության մեջ արժեքային ու մարդկային դեգրադացիան հատել է բոլոր կարմիր գծերը, և դուք եք այս ամենի մեղավորն ու պատասխանատուն:

7.11.2021

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը