Քաղաքական

09.12.2021 10:24


Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»

Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։

Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից բացի երկաթյա ծանր ճաղավանդակի տեղադրումն է։ Փաստորեն, հեղափոխությունից հետո խորհրդարանի դարպասները բացած իշխանությունը հեղափոխությունից երեք տարի անց ամենուր կողպեքներ է տեղադրում և ճաղավանդակներ, որոնցով պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված ՀՀ քաղաքացիներից»:

Այս խորագրի վերջին նյութերը