Աշխարհ

10.12.2021 18:50


Սուդանում Թուրքիայի քաղաքացիներ են առևանգնվել

Սուդանում Թուրքիայի քաղաքացիներ են առևանգնվել

Սուդանում անհայտ անձինք առևանգել են Թուրքիայի երկու քաղաքացիների: Ըստ թուրքական լրատվամիջոցների նրանք աշխատում էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունում, որպես ինժեներներ:

Նրանց առևանգման մասին լուրը հայտնել է Սուդանի Դարֆուր նահանգի ղեկավարը:

Նշվում է, որ Սուդանում Թուրքիայի դեսպանությունն, ինչպես նաև այդ երկրի ԱԳՆ-ն ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի քաղաքացիներին գտնելու և վերադարձնելու համար:

Այլ մանրամասներ հայտնի չեն: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ երեկ Սուդանում անհայտ անձինք հարձակվել էին փախստականների ճամբարի վրա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը