Աշխարհ

11.12.2021 16:27


ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է առավելագույն ցուցանշի, որը գրանցվել էր 1982 թվականից ի վեր

ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է առավելագույն ցուցանշի, որը գրանցվել էր 1982 թվականից ի վեր

ԱՄՆ-ում նոյեմբերի տվյալներով, տարեկան արտահայտմամբ սպառողական գներն աճել են՝ հասնելով 6,8 տոկոսի՝ ի տարբերություն հոկտեմբերին գրանցված 6,2 տոկոսի, ուստի մեկ ամսում գնաճը կազմել է 0,8 տոկոս, հաղորդվում է երկրի աշխատանքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդկերպ ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է շուրջ 40 տարվա ընթացքում առավելագույն ցուցանշի: 1982 հունիսի տվյալներով՝ այն կազմել էր 7,2 տոկոս:

Տարեկան ցուցանիշը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ, որոնք մասնակցել էին Daily FX պորտալի իրականացրած հարցմանը, իսկ ամսական արտահայտմամբ գնաճը կանխատեսվում էր 0,7 տոկոսի մակարդակում:

Ընդ որում՝ ԱՄՆ-ում բազային գնաճը, բացառությամբ սննդամթերքի ու էներգակիրների գների, կազմել է 4,9 տոկոս, այդ թվում՝ 0,5 տոկոս նոյեմբերի դրությամբ: Երկու ցուցանիշներն էլ համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ:

Աղբյուրը՝ news.am

ԱՄՆ-ում պարենային ապրանքների գները նոյեմբերին աճել են 0,7 տոկոսով, էներգակիների գները՝ 3,5 տոկոսով: Տարեկան կտրվածքով սննդամթերքը թանկացել է 6,1 տոկոսով, իսկ էներգակիրները՝ 33,3 տոկոսով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը