Աշխարհ

11.12.2021 18:13


Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 ուղտ հեռացվել է գեղեցկության մրցույթից բոտոքսի պատճառով

Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 ուղտ հեռացվել է գեղեցկության մրցույթից բոտոքսի պատճառով

Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 ուղտ որակազրկվել է և հեռացվել գեղեցկության մրցույթից բոտոքսի պատճառով, հայտնում է Saudi Press-ը։

Սաուդյան Արաբիայում Աբդուլազիզ թագավորի հայտնի ուղտերի փառատոնը, որը մեկնարկել է այս ամսվա սկզբին, համախմբում է ամենագեղեցիկ ուղտեր բուծողներին՝ մրցելու շուրջ 66 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար: Միևնույն ժամանակ, խստիվ արգելվում են բոտոքսի ներարկումները, դեմքի ձգումը և այլ կոսմետիկ փոփոխություններ, որոնք նախատեսված են ուղտերին ավելի գրավիչ դարձնելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ 2018 թվականին 12 ուղտ որակազրկվել է նույն պատճառներով։

Այս տարի իշխանությունները պարզել են, որ տասնյակ բուծողներ բոտոքս են ներարկել ուղտերի շուրթերին ու ձգել քիթը, օգտագործել հորմոններ՝ ամրացնելու կենդանիների մկանները։

Camel Beauty Contest զանգվածային կառնավալը ներառում է նաև ուղտերի մրցավազք, վաճառք և այլ միջոցառումներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը