Քաղաքական

13.12.2021 17:24


Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը