Քաղաքական

14.12.2021 17:10


Այստեղ իրավաբանական ոչինչ չկա, անբարոյական քայլ է ԱԱԾ-ի և դհոլչիների կողմից. Նարեկ Մանթաշյանի փաստաբան (տեսանյութ)

Այստեղ իրավաբանական ոչինչ չկա, անբարոյական քայլ է ԱԱԾ-ի և դհոլչիների կողմից. Նարեկ Մանթաշյանի փաստաբան (տեսանյութ)

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։

«Գնացել էին տուն, ես թաղման էի մասնակցում, հեռախոսով խոսեցի, ասացին, որ ձերբակալման որոշում կա կայացրած, պետք է ծանուցենք ու ձերբակալենք, ես էլ իրենց ասացի՝ շոու մասնակից չեմ ցանկանում դառնալ։ Ինձ կանչել են ԱԱԾ՝ Հայաստանի դրոշը ծածանելու համար։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հուզմունքի շերտ դրսևորվեց և տարբեր քաղաքացիներ մտան կառավարության շենք, ես այդ քաղաքացիների մեջ եմ եղել, ներսում ծածանել եմ Հայաստանի դրոշը։ Ինձ մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով, որը միայն ծիծաղ է առաջացնում»,-նշեց նա։

Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ընդգծեց, որ այդ մեղադրանքն իրավաբանություն չէ. «Համենայնդեպս մենք տարիներով այլ բան ենք սովորել, այստեղ իրավաբանական ոչինչ չկա, անբարոյական քայլ է ԱԱԾ-ի կողմից, դհոլչիների կողմից»։

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Սա այս իշխանության ձեռագիրն է. ատում են պետականության հետ կապված ցանկացած սինվոլ։ Մենք տեսել ենք տեսանյութեր, որտեղ երևում է, որ Մանթաշյանը միայն ՀՀ դրոշն է ծածանում։ Այս իշխանության նախատոնական սրացումներ են»։

Այս խորագրի վերջին նյութերը