Քաղաքական

15.12.2021 10:50


Փաշինյանն ու Ալիևը կարճատև առանձնազրույց են ունեցել Բրյուսելում

Փաշինյանն ու Ալիևը կարճատև առանձնազրույց են ունեցել Բրյուսելում

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության:

Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: «Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևոր է աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»,-ասել է Միշելը:

«Անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից: Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,-հավելել է վերջինս՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը