Աշխարհ

15.12.2021 22:24


Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից

Եվրոպայում գազի գինն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 15-ին բորսայական սակարկությունների բացմանը 1 տոկոսով նվազել Է և իջել հազար խորանարդ մետրի դիմաց 1 500 դոլարից ցած, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երևանի ժամանակով 11:02-ի դրությամբ իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1 481 դոլար: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 14-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 522 դոլարի նշագծում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը