Քաղաքական

16.12.2021 07:11


Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Մակրոնի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Մակրոնի և Ալիևի եռակողմ հանդիպումը

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ում արված գրառման մեջ Մակրոնը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հաշտեցման շրջան»:

Այս խորագրի վերջին նյութերը