Աշխարհ

16.12.2021 20:15


WhatsApp-ում ավելացվել է ուղարկելուց առաջ ձայնային հաղորդումները նախապես լսելու գործառույթ

WhatsApp-ում ավելացվել է ուղարկելուց առաջ ձայնային հաղորդումները նախապես լսելու գործառույթ

WhatsApp մեսենջերում աշխատանքն ավելի հարմար է դարձել հերթական թարմացումից հետո։ Բջջային հավելվածը ստեղծողները պատմել են, որ ձայնային հաղորդումն ուղարկելուց առաջ այն այժմ կարելի է լսել և անհրաժեշտության դեպքում ջնջել։

Ձայնային հաղորդագրություն ստեղծելուց առաջ էկրանին կհայտնվի համապատասխան պատուհանիկ՝ ձայնային երիզով։ Ձայնագրումից հետո պետք է սեղմել ձայնային հաղորդման կոճակը։ Այնուհետև սմարթֆոնի էկրանին կհայտնվի ձայնագրված երիզը՝ լսելու հնարավորությամբ։ Կառավարումն ինտուիտիվ է. play կոճակը թույլ է տալիս լսել հաղորդումը, աղբամանի նշանը այն ջնջում է, իսկ առաքումը տեղի է ունենում ստանդարտ կերպով։

Տեղեկացվում է, որ ակտուալ թարմացումը արդեն հասանելի է գրեթե բոլոր երկրներում։ Որոշ օգտատերեր բախվել են նկարագրված գործառույթի բացակայության խնդրին։ Այդպիսի դեպքերում այն ստեղծողներն առաջարկում են հարկադրաբար կանգնեցնել հավելվածը կարգավորումների միջոցով և նորից բեռնել այն։ Եթե խնդիրը չի վերանում, գուցե օգնեն թարմացումները ձեռքով հեռացնելը և կրկնակի ներբեռնումը ձեր սարքի պաշտոնական խանութից։ Փոփոխություններն արդեն հասանելի են ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը