Աշխարհ

17.12.2021 21:30


Իտալացին 192 հազար դոլարի նպաստ է ստացել՝ 13 տարի կույր ձևանալով

Իտալացին 192 հազար դոլարի նպաստ է ստացել՝ 13 տարի կույր ձևանալով

Կույր ձևացող իտալացուն ձերբակալել են խարդախության համար։ Տղամարդու սուտը բացահայտվել է, երբ նրան տեսել են մեքենա վարելիս և խանութներում գնումներ կատարելիս, հայտնում է Daily Mail-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ Պալերմոյից մի տղամարդ 2008 թվականից նպաստ է ստացել այն ​​բանից հետո, երբ փաստաթղթեր է ներկայացրել, որ տեսողությունը կորցրել է բնածին հիվանդության պատճառով։ 13 տարվա ընթացքում նրան վճարել են մոտ 192 հազար դոլար։ Մինչև 2018 թվականը իտալացին կասկած չի հարուցել, քանի դեռ չի որոշել երկարաձգել վարորդական իրավունքը։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը հսկել է տղամարդուն և ականատես է եղել, որ նա վարում է իր մեքենան հեռախոսով խոսելիս, ապա նրան նկատել են խանութներում գնումներ կատարելիս:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը