Կարծիք

19.12.2021 11:17


Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ

Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ

Օրեր առաջ նշանակվել է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հիմնական բանագնացը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, թուրքական շահի գիտակ, Հայոց ցեղասպանության մերժման և հակահայկական տարբեր նախաձեռնությունների համակարգմամբ հայտնի դեսպան Սերդար Քըլըչը։ Այսօր հայտնի դարձավ, որ ծանրաքաշ ու իր գաղափարական կողմնորոշմամբ հակահայ այս դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու և Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռ. Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև համապատսխան կրթություն։

Հայաստանի և հայության համար անկյունաքարային այս բանակցություններում, որոնք կարող են վճռել մեր պետականության գոյության հարցը, ՀՀ-ում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատասխանատու է կարգել հնարավոր ամենաթույլ կերպարին և որևէ կերպ չի ընդդիմացել թուրքական բանագնացի ընտրությանը։ Սա, ցավոք, ոչ թե ուղղակի կադրային սխալ է, այլ հերթական զիջումն ու պարտությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, հետևողականորեն օգտվելով Հայաստանում հաստատված խմբավորման գոյությունից, մեծացնում են ճնշումը մեզ վրա։ Հիշեցնեմ, որ նույն անձին որպես խորհրդական-փորձագետ է կարգվել Հայաստանում թուրք-ադրբեջանական թեզերի ակնառու տարածող Ժ. Լիպարիտյան անունով մի պսևդո-գիտնական։

Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի ու զիջումների։ Շուտով նաև ազգային ցանկացած արժեք կխմբագրվի, որպեսզի հանկարծ «չնեղացնենք» թուրքերին։

Դրանից խուսափելու միակ ձևը ապազգային իշխանությունից ազատվելն է։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը