Կարծիք

20.12.2021 09:29


Տարածքներ՝ մանկական Եվրատեսիլում հաղթանակի դիմաց

Տարածքներ՝ մանկական Եվրատեսիլում հաղթանակի դիմաց

Տարածքներ՝ մանկական Եվրատեսիլում հաղթանակի դիմաց։ Ժողովուրդը երջանիկ է, անգամ հուզված, անգամ արցունքներ աչքերին։ Ու ոչ ոք չհարցրեց թե ... Գիտեմ, կասեք, թե ոչնչով չեմ ուրախանում, ամեն ինչի մեջ վատն եմ տեսնում, բայց սխալվում եք։ Ես ուրախանում եմ, երբ հաղթանակներն իրական են եւ ոչ թե դրված մկան թակարդում։ Ես ուրախանում էի, մեր իրական հաղթանակներով եւ ես շատ կուզեի որ մենք միշտ այդ մրցույթում վերջին տեղը գրավեինք միայն թե տղերքը մեր կողքին լինեին, Շուշին մերը լիներ, Կապանի ու Գորիսի գլխին թուրք չլիներ...

Միամիտները կասեն՝ մի՞թե մենք չէինք հաղթի, եթե Շուշին մերը լիներ...

Ուրախացեք։ Շարունակեք ուրախանալ իմ միամիտ ու ինքնաոչն չացման մեխանիզմը միացրած անհայրենիք ժողովուրդ։

Հ.Գ Փաստորեն Աբգարս ու Հայկազս, Դավիթս ու Գեւորգս, Շիրակս ու Կարենս, Արամս ու Մխիթարս էին խանգարում, որ ադրբեջանուհի փոքրիկ երգչուհին գրկի հայ երգչուհուն։ Վա՜խ իմ միամիտ ժողովուրդ:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը