Կարծիք

20.12.2021 12:22


Մենք որպես հանրույթ ակտիվ փորձարկումների տակ ենք

Մենք որպես հանրույթ ակտիվ փորձարկումների տակ ենք

Ամենից բարդը այն է, որ երբ դու հասկանում ես ինչ է կատարվում ու քեզ չեն հավատում, ու հետո, երբ փաստերն ու կյանքը գալիս են դա ապացուցելու, փոխել որևէ բան արդեն ուշ է լինում։

Մենք որպես հանրույթ ակտիվ փորձարկումների տակ ենք․ ենթադրում եմ, որ անդառնալիության կարմիր գծերը արդեն հատվել են։ Մյուս կողմից, փորձարկումների նախավերջին փուլում ենք, քանի որ ակնհայտորեն այս ուղղությամբ արդեն բավական ճանապարհ անցել ենք։

Հոտային, զանգվածային վարքի ու մանիպուլացման բոլոր գործիքները, երբեմն էլ արդեն հաճույքի ու հետաքրքրության համար, մեր մասով կիրառվում են, ու մենք մեկ՝ «պարում ենք մեր նահատակների գերեզմաններին», մեկ՝ ինստիտուցիոնալ ողբում, մեկ՝ մեր իսկ գերիների վրա հումորներ անում, հրճվում։

Մենք մեր իսկ կառափնարանի ճանապարհին երգում ենք ուրախ ու զվարթ, երջանիկ։

Ու արդեն վաղուց ակնհայտ է, որ սա արդեն հոգեբանական զանգվածային խեղում է, փսիխոզ, որից դուրս գալը ենթադրում է շոկային գործիքներ։

Ձեր ուրախությունը իմ ռեալիզմով կտրեցի․ գիտեմ որ հաճախ տհաճ է, բայց փույթ չէ, գոնե մի քանիսը սա կարդան ու սթափվեն մինչ X գոյաբանական կետ։

Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը