Աշխարհ

20.12.2021 15:41


Ադրբեջանցիները բացել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում կառուցված բենզալցակայանը

Ադրբեջանցիները բացել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում կառուցված բենզալցակայանը

Կայացել է Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված SOCAR ադրբեջանական ընկերության բենզալցակայանի բացումը: Խոսքը Որոտան գյուղի տարածքի մաս կազմող ճանապարհահատվածի մասին է:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները բացման արարողությանը ներկա է գտնվել Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Վերջինս հայտարարել է, որ ավտոլցակայանը միջազգային է:

Աբդուլաևը հայտնել է, որ Շուշիում ևս մեծ ավտոլցակայան է կառուցվում, իսկ Ակնայում և Վարանդայում լցակայանների շինարարությունն ավարտին է մոտենում:

Աղբյուրը`tert.am

Այս խորագրի վերջին նյութերը