Քաղաքական

22.12.2021 16:35


Հայկ Մարությանին հեռացրեցին Երևանի քաղաքապետի պաշտոնից

Հայկ Մարությանին հեռացրեցին Երևանի քաղաքապետի պաշտոնից

Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ դարձրեց Հրաչյա Սարգսյանին։

Վերջինի թեկնածության օգտին կողմ քվեարկեց ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, անվավեր համարվեց 3 քվեաթերթիկ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էր սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Մարությանին անվստահություն հայտնելու հարցն ավագանին քննարկեց դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը