Աշխարհ

24.12.2021 20:25


Ռուսաստանցիները Պուտինին անվանել են տարվա քաղաքական գործիչ

Ռուսաստանցիները Պուտինին անվանել են տարվա քաղաքական գործիչ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների կարծիքով ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները:

Նման կարծիք է հայտնել հարցվածների 38 տոկոսը: Ըստ հարցվածների կարծիքի՝ հաջորդիվ գալիս են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը (17 տոկոս) և երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (8 տոկոս):

Ռուսները նշել են նաև ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը