Քաղաքական

27.12.2021 09:42


Գլխավոր ֆեյքի արաբա-հնդկական, թուրք-ադրբեջանական լայքերն ու սրտիկները (տեսանյութ)

Գլխավոր ֆեյքի արաբա-հնդկական, թուրք-ադրբեջանական լայքերն ու սրտիկները (տեսանյութ)

Իր վերջին խայտառակ ասուլիսից հետո, որի բովանդակությունը ընդհանուր առմամբ, ինչպես ճիշտ բնութագրել էին բազմաթիվ հեռուստադիտողներ, Արցախը Ադրբեջանին արդեն իսկ փաստաթղթերով նվիրելուն նախապատրաստելն էր, Նիկոլ Փաշինյանը այսօր նոր գրառմամբ է հանդես եկել։

Իսկ դրա առիթը Արցախի Հանրապետության նախագահ, իր` բոլոր առումներով գործընկեր Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախկին նախագահ Ղուլյանի, Արցախի ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կոշտ արձագանքն էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Իսկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի այդ թեմայով։

Ինչևէ, ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանի գրառման տակ ֆեյքային բանակները անցել են գործի` լայքեր, սրտիկներ, մեկնաբանություններ` ի փառաբանություն սիրելի ու անկրկնելի վարչապետի։

Միայն թե օգտատերերն արագորեն բացահայտում են յուրաքանչյուր փուչիկ։ Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի գրառումը ցնծությամբ ընդունողները հիմնականում արաբա-հնդկական, հաճախ թուրք-ադրբեջանական անուններով կեղծ օգտատերեր են։ Հանդիպում են նաև չինացիներ, վիետնամա-կորեական անհասկանալի սուբյեկտներ, իսպանացիներ և այլն։ Ինչքան հերիքել է համապատասխան ՊՈԱԿ-ի երևակայությունը։

Իրականում ողջ այս գործընթացի մեջ արտառոց ոչինչ չկա. սեփական էջում կեղծիքներ անողը ինչո՞ւ չպետք է կեղծի Արցախյան բանակցային գործընթացի էությունը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը