Աշխարհ

29.12.2021 13:35


Մերձմոսկվայում 11-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել. տեսախցիկները ֆիքսել էին նրան ցրտահարությունից առաջ (տեսանյութ)

Մերձմոսկվայում 11-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել. տեսախցիկները ֆիքսել էին նրան ցրտահարությունից առաջ (տեսանյութ)

Մոսկվայի մարզի դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է 11-ամյա տղան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա մարմինն ավելի վաղ հայտնաբերվել էր Դուբնայի փողոցներից մեկում:

Հրապարակված կադրերում երևում է, որ դպրոցահասակ տղան քայլում է մայրուղու երկարությամբ, մինչդեռ որոշակի պահի հեռանում է փողոցից, ապա արագ վերադառնում է:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղան անհետացել էր դեռևս երկուշաբթի: Նա ավտոբուսով ուղևորվել է դասի, սակայն սխալ կանգառում է իջել տրանսպորտային միջոցից և մոլորվել է:

Հաղորդվում է, որ բռնի մահվան հետքը չեն հայտնաբերվել նրա մարմնի վրա: Նախնական տվյալներով՝ երեխան մահացել է ցրտահարությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը