Կարծիք

30.12.2021 09:07


Անթասիբ երկրների հետ այդպես են վարվում, մնում է՝ Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել

Անթասիբ երկրների հետ այդպես են վարվում, մնում է՝ Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել

Ինչ կապ ունի Հունգարիան գերիների ազատ արձակման գործում միջնորդ լինելում։

Հունգարիան թյուրքական պետությունների միության դիտորդ անդամ է, նաեւ իրեն դիրքավորում է որպես թյուրքական ծագում ունեցող ազգ։

Ադրբեջանին ծառայություն մատուցեց ու Բուդապեշտում հայ սպա կացնահարած ադրբեջանցուն Բաքու ուղարկեց, որից հետո Հայաստանի նախաձեռնությամբ երկու երկրների դեսպանատները փակվեցին։

Հիմա Ադրբեջանն է Հունգարիային վարձահատույց լինում ու հայ գերիների ազատումը որպես Հունգարիայի միջնորդություն ներկայացնում, որով վերջինիս նախկին մեխքը քավելու հնարավորություն է տալիս։

Դե ինչ, անթասիբ երկրների հետ այդպես են վարվում, մնում է՝ Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը