Քաղաքական

30.12.2021 13:45


Դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք. Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետը սպառնաց ավագանու անդամին (տեսանյութ)

Դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք. Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետը սպառնաց ավագանու անդամին (տեսանյութ)

Վարդենիսում ավագանու նիստին ընդառաջ կրքերը թեժացել են։ Ավագանու անդամների մինչև վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։

Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է հաղթել՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Միասնական Վարդենիս» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել՝ ունենալով 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։

«Կարեն Մկրտչյան, դու պիտի էս շենք չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, դու գլխովդ պատասխան կտաս։ Ես ասել եմ՝ ես իմ ձեռներով քեզ...»,-հայտարարեց ՔՊ-ական գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

Ոստիկանները բերման են ենթարկում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը