Կարծիք

02.01.2022 10:37


Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է

Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է

Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է, քանի որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն աշխարհում ունի ավելի շատ դաշնակիցներ և օժանդակողներ, քան Հայաստանը։

Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությունը, առաջինի պարագայում՝ նույնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական և թյուրքալեզու երկրները միավորող կազմակերպությունների և այլն: Սակայն արդի աշխարհում այս պետությունները չեն, որ ունակ են վճռելու ամեն ինչ: Նույնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամեն ինչ վճռելու հնարավորություն չունի՝ չնայած իր հայատյաց կայսերապաշտական նկրտումներին։

Հետևաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարեզում առավելության հասնելը պետք է լինի ոչ թե քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայությունը՝ միտված չեզոքացնելու Բաքվի բռնապետի դաշնակիցների աջակցությունն ամենաանհրաժեշտ պահին, և թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։

Այո՛, սա դժվարին և հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը