Աշխարհ

03.01.2022 12:43


«Ռոմա»-ի ֆուտբոլիստներից երկուսը վարակվել են կորոնավիրուսով

«Ռոմա»-ի ֆուտբոլիստներից երկուսը վարակվել են կորոնավիրուսով

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսիով վարակված ֆուտբոլիստների անունները հայտնի չեն: Ֆուտբոլիստները պատվասված են, իրենց լավ են զգում. նրանք մեկուսացել են:

«Ռոմա»-ն Սերիա Ա-ում 32 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Առաջատարը 46 միավորով «Ինտեր»-ն է: Ժոզե Մոուրինյոյի սաների առաջիկա հանդիպումը հունվարի 6-ին է:

Այս խորագրի վերջին նյութերը