Աշխարհ

05.01.2022 17:34


Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը (տեսանյութ)

Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը (տեսանյութ)

Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը։ Ցուցարարներին են միացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (СОБР) որոշ ստորաբաժանումներ, կադրերը հայտնվել են Telegram-ի ալիքներում, հայտնում է РБК-ն։ «Милитарист» հեռուստաալիքի հրապարակած կադրերից երեւում է, որ ուժայինները երթով անցնում են ցուցարարների հետ նույն շարասյունով։

Ցուցարարներին մասամբ են միացել ոստիկանները։ Համացանցում տեղադրված կադրերը ցույց են տալիս, որ ոստիկանությունը չի խոչընդոտում բողոքի ակցիաներին։ Ակտոբե քաղաքում հրաժարվել են բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանությունն ասել է, որ «ժողովրդի կողքին են և ձեռք չեն բարձրացնի», հաղորդում է Orda.kz-ն։

Աղբբուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը